HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Ընթացիկ հաշվետվություն 2012թ-ի Ընթացիկ հաշվետվություն

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ պարոն Գ. Համբարձումյանին, ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Սպիտակի ՁՊՎ-ում արձանագրած քննիչների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի ընթացիկ գրությանը տրվել է ոչ բավարար պատասխան, և խումբը երկրորդ անգամ է դիմել, որպեսզի ստանա բավարար պատասխան:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621/63 գրությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված ոչ բավարար մեկնաբանությունը:
 

15.01.2013 2621-63.pdf           

Դիտորդական խումբը երկրորդ անգամ թիվ 2621-60 ընթացիկ գրությամբ դիմել էր ՀՀ Կոտայքի ՄՎ պետ, ոստիկանության գնդապետ պարոն Գ. Բադալյանին խնդրելով կրկին անգամ տալ իրավական գնահատական ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի ՁՊՎ-ում արձանագրած խախտոuմների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբին տրվել է բավարար պատասխան:
Կից ներկայցնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621/60 ընթացիկ գրությունը և ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ կողմից տրված մեկնաբանությունը:
 

15.01.2013 2621-60.pdf           

Դիտորդական խումբը դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Գ. Համբարձումյանին խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի ՄՎ Եղեգնաձորի ՁՊՎ-ում իրավախախտում թույլ տված քննիչների նկատմամբ:
Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի գրությանը տրվել էր ոչ բավարար պատասխան, որի համար խումբը կրկին անգամ դիմել էր մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621/59 գրությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված 7/7700  ոչ բավարար մեկնաբանությունը:
 

15.01.2013 2621-59.pdf           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի ՁՊՎ-ում արձանագրած խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` խաչընդոտել էին Դիտորդական խմբի աշխատանքները, իսկ ՁՊՎ-ում պահվել էր ՀՀ օրենսդրությամբ արգելված անձի` հոգեկան հիվանդությամբ տառապող`չնայած այն բանի, որ Դիտորդական խմբի նախորդ այցելությունների ընթացքում նախազգուշացվել էր թե ՁՊՎ-ի պետին և թե բաժնի պետին:
Ի պատասխան Դիտորդական խմբի գրությանը` ՀՀ ոստիկանությունը տվել է մեկնաբանություն, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ շտաբի կողմից անց է կացվել ծառայողական քննություն, որի արդյունքում հանձնարարվել է ծառայողական քննությունների արդյունքները քննարկել օպերատիվ խորհրդակցությունում:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621-55 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թիվ 51-3281 մեկնաբանությունը:
 

28.12.2012 2621-56.pdf           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Գավառի ՁՊՎ-ում արձանագրած խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` անձին ձերբակալվածի կարգավիճակում պահել էին նախատեսված 72 ժամից ավելի, կալանավորված անձանց ՔԿՀ-ներից դատաքննությանը մասնակցելու համար ՁՊՎ-ում պահել էին ևս նախատեսված 72 ժամից ավելի:
Ի պատասխան Դիտորդական խմբի գրությանը` ՀՀ ոստիկանությունը տվել է մեկնաբանություն, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ շտաբի կողմից անց է կացվել ծառայողական քննություն, որի արդյունքում Գավառի ՁՊՎ-ի պետը խիստ նախազգուշացվել է:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621-55 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թիվ 51-3281 մեկնաբանությունը:
 

28.12.2012 2621-55.pdf           

Դիտորդական խումբը <<Նորություններ>> բաժնում տեղեկացրել էր, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լայտենանտ պարոն Ս. Աֆյանին ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ-ում արձանագրած խախտումների վերաբերյալ:
Նախապես տեղեկացրել էին, որ արձանագրած խախտումների վերաբերյալ նշանակվել էր ծառայողական քննություն, իսկ սույն թվականի դեկտեմբերի 17-ին ստացվել է ծառայողական քննության արդյունքները, որը ներկայացնում ենք Ձեզ:
Կից ներկայացվում է նաև Դիտորդական խմբի թիվ 2621/51 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թիվ 46-3/11691 մեկնաբանությունը:
 

25.12.2012 2621-51-2.pdf           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիականության Արարատի ՄՎ Արտաշատի ՁՊՎ-ում արձանագրած թերությունների և խախտումների վերաբերյալ:
Մասնավորապես խախտումները կապված էին անձանց ձերրբակալման առավելագույն ժամկետները լրանալուն և արդեն իսկ առավելագույն ժամկետը լրացած`դատարան տեղափոխելուն և խափանման միջոց ընտրելուն:  
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621/58 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թիվ 42-1749 մեկնաբանությունը:

 

22.12.2012 2621-58.pdf           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության իրավական վարչության պետ, ոստիկանության գնդապետ, պարոն Թ. Պետրոսյանին, խնդրելով որպեսզի հրահանգավորի ոստիկանության համապատասխան մարմիններին, որպեսզի նրանց կողմից այլևս կիրառվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներրը:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի թիվ 2621/52 գրությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թիվ 24/2159 մեկնաբանությունը:
 

21.12.2012 2621-52.pdf           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի ՁՊՎ-ում արձանագարած մի շարք թերությունների և խախտումների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Դիտորդական խումբը չի բավարարվել ոստիկանության կողմից տրված մեկնաբանությամբ, որի վերաբերյալ կրկին դիմել է ՀՀ ոստիկանությանը`ակնկալելով, որ արձանագրած խախտումներին կրտրվեն իրավական գնահատականներ և բոլոր մեղավորները կպատժվեն:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի 16.11.2012 թիվ 2621/57 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված թերի մեկնաբանությունը:
 

10.12.2012 2621-57.pdf           

Դիտորդական խումբը երկրորդ ընթացիկ հաշվետվությունով դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Դիլիջանի և Նոյեմբերյանի ՁՊՎ-ներում արձանագարած խախտումների վերաբերյալ ոչ լիարժեք մեկնաբանություն ստանալով:
Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբին կրկին չի բավրարել ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը, որի վերաբերյալ անդրադարձել է իր հերթական հաշվետվության մեջ:
Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի 12.10.2012թ-ի թիվ 2621/41 ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:
 

07.12.2012 2621-41_.pdf           

Դիտորդական խումբը սույն թվականի հոկտեմբերի 29-ին թիվ 2621-47 գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ պարոն Ս. Աֆյանին, ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ ՁՊՎ-ներում արձանագրած խախտումների վերաբերյալ:
Մասնավորապես`արձանագրվել է անձանց առավելագույն 72 ժամից ավել պահելու դեպքեր, քննիչների սենյակներից անձանց բերման ենթարկելու դեպքեր և այլն:
Տեղեկացնենք, որ սույն թվականի նոյեմբերի 11-ին թիվ 37/05-1541 գրությամբ տրվել է պատասխան, որ <<Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը քննարկվել է ենթակա բաժինների պետերին առընթեր օպերատիվ խորհրդակցությունում, ինչպես նաև Արագածոտնի ՄՎ պետին առընթեր խորհրդակցությունում: Արձանագրած թերությունների և խախտումների վերցման ուղղությամբ հանձնարարվել է ՁՊՎ-ների գործունեությունը վերցնել ամենօրյա հսկողության տակ>>:  
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը չի բավարարել և Դիտորդական խումբը կրկին երկրորդ գրությամբ դիմել է, քանի որ արձանագրած խախտումները կոնկրետ իրավունքների խախտումներ են, և դրանց վերացնելու ուղղությամբ կամ մեղավորներին պատժելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:
 

01.12.2012 2621-47.pdf           

Դիտորդական խումբը <<Նորություններ>> բաժնում տեղեկացրել էր, որ չբավարարվելով ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետի կողմից տրված մեկնաբանությամբ, կրկին անգամ թիվ 2621-53 գրությամբ դիմել էր` պահանջելով անձին ՔԿՀ ընդունելու հիմքերը:
Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերվում էր Գ. Մարկարյանին ՔԿՀ ընդունելուն:
Կից ներակայացնում ենք Դիտորդական խմբի երկրորդ գրությունը և ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության կողմից տրված մեկնաբանությունը:
 

21.11.2012 2621-53_.pdf           

1 2 3 4 ... >>>
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
616748
608213