HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Ընթացիկ հաշվետվություն 2014թ-ի Ընթացիկ հաշվետվություն

Դիտորդական խումբը թիվ 2621/1469 ընթացիկ հաշվետվությամբ արդեն իսկ տեղեկացրել էր, որ կրկնակի մեկնաբանություն և պարզաբանում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Սյունիքի ՄՎ Գորիսի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների, խախտումների և Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստի վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

03.12.2014 2621-1487.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի կողմից ներկայացրած բոլոր թերությունները վերացվել են, և ՁՊՎ-ում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

03.12.2014 2621-1480.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Տավուշի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի կողմից ներկայացրած բոլոր թերությունները վերացվել են, և ՁՊՎ-ում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

03.12.2014 2621-1479.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Նոյեմբերյանի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի կողմից ներկայացրած բոլոր թերությունները վերացվել են, և ՁՊՎ-ում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ տեսակցության սենյակը ՀՀ կառավարության 05.06.2008թ-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 119-րդ կետի պահանջներին համապատասխանեցնելու համար տարվում են աշխատանքներ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

03.12.2014 2621-1478.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Թումանյանի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Դիտորդական խմբի կողմից ներկայացրած բոլոր թերությունները վերացվել են, և ՁՊՎ-ում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

03.12.2014 2621-1477.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն Երևանի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

02.12.2014 2621-1476.doc           

Դիտորդական խումբը դիմել էր ՀՀ ոստիկանության պետին, որպեսզի տեղեկություն տգրամադրվեր թե  2013-14թթ-ի ընթացքում ինչ քայլեր են  իրականացվել ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմի գիտելիքները բարձրացնելու ուղղությամբ, որոնք ներառում բայց չեն սահմանափակվում հետևյալով` Ազատազրկված անձանց հետ վարվեցողության ՄԱԿ-ի նվազագույն չափորոշիչ կանոնները, Խոշտանգումների և անմարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի չափանիշները, Եվրոպական դատարանի նախեդապային որոշումները, ՀՀ օրենսդրությունը:

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ գրությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը: 

02.12.2014 2621-1457.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Ախուրյանի ՁՊՎ–ում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ:

Դիտորդական խումբը հայտնել էր, որ դիմել էր ՀՀ ոստիկանությանը` Ախուրյանի ՁՊՎ-ում շտապ օգնության բժիշկների կողմից իրենց պարտականությունները չկատարելու վերաբերյալ, այն է` հրաժարվում են այցելություն կատարել ՁՊՎ, պատճառաբանելով, որ միայն կայցելեն օգնություն տրամադրելու համար: ՀՀ ոստիկանության կողմից տրվել էր մեկնաբանություն, որ հարցը լուծված է և համապատասխան հրահանգավորումները արդեն իսկ տրվել են Շիրակի մարզպետարանի կողմից:

Սակայն հերթական այցելության ընթացքում, Դիտորդական խումբը արձանագրել էր, որ շտապ օգնության բժիշկները այցելում են ՁՊՎ, ցուցաբերում են օգնություն, սակայն հրաժարվում են գրանցում կատարել մարմնական վնասվածքների վերաբերյալ: 

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

13.11.2014 2621-1475.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Սյունիքի ՄՎ Գորիսի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների, խախտումների և Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստերի կապակցությամբ:

ՀՀ ոստիկանության կողմից Խմբի ներկայացրած որոշ փաստեր չեն ընդունվել, օրինակ` խումբը ներկայացրել էր որ Գորիսի ՁՊՎ-ի բուժսենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս խցերից, իսկ ոստիկանության կողմից տրվել էր մեկնաբանություն, որ խցերում առկա են բժշկական պարագաներ և մահճակալի վրա առկա է բժշկական սավան: 

Միաժամանակ խումբը ներկայացրել էր, որ ՁՊՎ-ի վարչակազմի կողմից խոչընդոտվել է Դիտորդական խմբի աշխատանքները, որը նույնպես չի ընդունվել:   

Տեղեկացնենք, որ տվյալ մեկնաբանությունը չի բավարարել և Խումբը կրկին անգամ դիմել է ՀՀ ոստիկանությանը` միաժամանակ որոշ պարզաբանումներ կատարելով:

Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությանը և ՀՀ Ոստիկանության կողմից տրված մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ կից:

12.11.2014 2621-1469.doc           

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը հայտնել էր որ չբավարարվելով ՀՀ ոստիկանության կողմից իր թիվ 2621/1459 գրությանը տրված մեկնաբանությանը,  կրկնակի մեկնաբանություն ստանալու համար դիմել էր ոստիկանությանը և միաժամանակ պարզաբանել էր մեկնաբանությունում ներկայացված որոշ կետեր:

Տեղեկացնենք, որ կատարվել է ծառայողական քննություն և ոստիկանության ծառայողները խիստ նախազգուշացվել են, իսկ Աշտարակի հերթապահ մասի պետը ենթարկվել է կարգապահական տույժի: 

Կից ներկայացնում ենք Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:  

12.11.2014 2621-1470.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի ՁՊՎ-ում արձանագրված փաստի կապակցությամբ:

Դիտորդական խումբը ուսումնասիրությունների ընթացքում կասակածելի դեպքի էր հանդիպել և գնացել էր դեպքի հետքերով: Արդյունքում բացահայտվել էր , որ Ա. Այդինյանը ՁՊՎ ընդունվելիս չի ունեցել մարմնական վնասվածքներ, որը հաստատել էին նաև ՀՀ ոստիկանությունից, իսկ ՀՀ ԱՆ <<Վանաձոր>> ՔԿՀ ընդունվելիս, նրա մոտ ի հայտ են եկել մարմնական վնասվածքներ:

Դեպքի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն:

Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությանը և ՀՀ Ոստիկանության կողմից տրված մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ կից:

 

10.11.2014 2621-1466.doc           

Դիտորդական խումբը ընթացիկ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց 3 անգամյա անվճար սնունդ չտրամադրելու վերաբերյալ փաստեր ներկայացնելով:

Մանսավորապես` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի և ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժինների ՁՊՎ-ներում, որտեղ այցելությունների ընթացքում պահվել են ձերբակալված անձիք  և Խումբը առանձնազրույց է ունեցել նրանց հետ:

 Խմբի համար անհասկանալի է այն մեկնաբանությունը, որ ձերբակալվածը լրջություն չի ցուցաբերել և սխալ տեղեկություն է տրամադրել:

Կից ներկայացված է Դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը:

 

 

23.10.2014 2621-1465.doc           

1 2 3 4 >>>
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
616762
608227