HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ՄԵՐ ՄԱՍԻՆ Փորձագետի ներգրավման կարգ
Հավելված Դիտորդական խմբի 03.04.2015թ. թիվ 05-0415 ժողովի արձանագրություն

 ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբում փորձագետի ներգրավման և աշխատանքների իրականացման
 
 
1. ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ նաև ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի աշխատանքներում (այսուհետ նաև Խումբ) որպես Փորձագետ կարող են ընդգրկվել անձիք, ովքեր ունեն  համապատատասխան փորձառություն փակ և (կամ) կիսափակ հաստատություններում մշտադիտարկման կամ մշտադիտարկման աշխատանքների կազմակերպման բնագավառում կամ որև է գիտության ոլորտում ունեն այնպիսի գիտելիքներ, որոնց օգտագործումը կարող է պիտանի լինել Խմբի աշխատանքների առավել արդյունավետկ ազմակերպման համար:
 
2. Փորձագետներ խմբում կարող են ընդգրկվել.
2.1 Խմբում որպես Փորձագետ ընդգրկվելու դիմում կարելի է ներկայացնել, երբ առկա է Խմբի կողմից հրապարակված հայտարարություն համապատասխան ոլորտում Փորձագետիներ գրավման վերաբերյալ:
2.2 Խումբը ինքը կարող է որև է անձի (ով համապատասխանում է սույն կարգի  1 կետով սահմանված պահանջներին) առաջարկել ներգրավել Խմբում որպես Փորձագետ:
 
3. Փորձագետի հավակնորդը դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
3.1 Անձնագրիպատճենը
3.2 Ինքնակեսնագրական
3.3 Երեքը չորս չափի 1 լուսանկար
3.4 Բարձարագույն կրթության վերաբերյալ փաստաթուղթ
3.5 Հավակնորդի ցանկության դեպքում կարող է ներկայացնել նաև փորձառությունը հիմնավորող համապատասխան այլ փաստաթղթեր:
 
4. Փորձագետի հավակնորդի (այսուհետ նաև հավակնորդ) կողմից ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերի հետ միասին, ուսումնասիրվում են Խմբի անդամների կողմից: Հավակնորդը հրավիրվում է հարցազրույցիև հավակնորդի դիմումը դրվում է քննարկման Խմբի հերթական ժողովում:  Հավակնորդի խմբում որպես փորձագետ ներգրավելու կամ հաջորդիվ նրա լիազորությունները դադարեցնելու որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել խմբի անդամների կեսից ավելին:
 
5. Փորձագետը իրավունք ունի
5.1 Մասնակցել խմբի ընդհանուր ժողովինիստերին՝ առանց քվեարկության իրավունքի.
5.2 Ծանոթանալ աշխատանքային փաստաթղթերին՝ եթե դրանք անձնական կամ պետական գաղտնիք չեն պարունակում.
5.3 Խմբից պահանջել և ստանալ համապատասխան աշխատանքային պայմաններ և գործիքներ.
5.4 Իր կողմից իրականացվող աշխատանքի նպատակով հարցեր ուղղել Խմբի անդամներին.
5.5 Դիտորդական խմբի ցանկությամբ կարող են հանդես գալ՝ Դիտորդական խմբին վերաբերվող հայտարարություններով, մասնակցել քննարկումներին:
 
6. Փորձագետը պարտավոր է
6.1 Հետևել խմբի գործունեության վերաբերող օրենսդրությանը.
6.2 Ենթարկվել Խմբի ընդհանուր ժողովի կողմից հաստատված էթիկայի կանոներին՝ այնքանով, որքանով որ կարող են վերաբերելի լինել իր գործունեությանը.
6.3 Պահպանել իր աշխատանքների իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձաց տեղեկությունների գաղտնիությունը, քանի դեռ խումբը ցանկություն չի հայտնել դրանք հրապարակելու:
 
7. Փորձագետի վարձատրությունը.
 Փորձագետը կարող է վարձատրվել իր կատարած աշխատանքների համար, այդ դեպքում խմբի կողմից իրականացվող ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում փորձագետի հետ կնքվում է աշխատանքային կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Դիտորդական խմբի նախագահ`  Հ.Սահակյան
Դիտորդական խմբի անդամ՝ Հ.Նազարյան 
Դիտորդական խմբի անդամ՝ Ա.Ֆիդանյան
Դիտորդական խմբի անդամ՝ Լ.Ալեքսանյան
Դիտորդական խմբի անդամ՝ Հ.Իսկանդարյան
Դիտորդական խմբի անդամ՝ Հ.Հովհաննիսյան
Դիտորդական խմբի անդամ՝ Ա.Բունիաթյան
Դիտորդական խմբի անդամ՝ Ա.Վարդանյան
Դիտորդական խմբի անդամ՝ Տ.Բաղդասարյան
Դիտորդական խմբի անդամ՝ Ն.Հարությունյան
Դիտորդական խմբի անդամ՝ Ն.Առուստամյան
 

 

04.04.2015   ավելին >>  
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
598278
589810