HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան

 

Դիտորդական խումբը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցում է 2009թվականի հունվար ամսից: 2009թվականի ընթացքում Դիտորդական խումբը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացրել է չորս տարբեր ծրագրեր: Նշված չորս ծրագրերի արդյունքում Դիտորդական խումբը հրատարակեց 2008թվականի հաշվետվությունը և ներկայացրեց հանրությանը, կատարվեց տաս պլանային և տասներեք արտապլանային այցելություններ Հայաստանի Հանրապետությունում գործող ոստիկանության ՁՊՎ-ներ և ամբողջովին կանոնակարգվեց դիտորդական խմբի ընդհանուր աշխատանքները, կազմակերպվեց համապատասխան միջոցառում, որի արդյունքում ներկայացվեց դիտորդական խմբի ընթացիկ աշխատանքները:

2010թվականի համագորակծությունը ավելի լայնամաշտաբ է և լրացնում է դիտորդական խմբի առկա բացերը /դիտորդական խմբի և ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմի համար կազմակերպվեց անհրաժեշտ սեմինար դասընթաց, պատրաստվեց և հրատարակվեց տարեկան հաշվետվությունը և այլն/: Ավելացնենք, որ դիտորդական խմբի առկա կայքը ստեղծվել և գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 www.osi.am

 

  

Դիտորդական խումբը, ԵԱՀԿ-ի Երևանյան գրասեյակի հետ համագործակցում է դիտորդական խմբի ստեղծման օրից` 2006 թվականից: Առաջին համագործակցության արդյունքում 2006 թվականին դիտորդական խումբը կատարեց մի շարք այցելություններ ՀՀ –ում գործող ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներ և ներկայացրեց դիտորդական խմբի առաջին տարեկան հաշվետվությունը: ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի հետ դիտորդական խումբը համագործակցություն է ունեցել 2008թվականին: Իսկ 2009 թվականին արդյունավետ համագործակցության արդյունքում ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ դիտորդական խմբի անդամները մեկնեցին Ավստրիա փորձի փոխանակման նպատակով, որն էլ տվեց իր դրական արդյունքները:

www.osce.org

Քաունթերփարթի ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչություն

Դիտորդական խումբը, Քաունթերփարթի Հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցել է 2009 թվականին Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագիրի շրջանակում, որի արդյունքում դիտորդական խումբը հրատարակել է որոշ անհրաժեշտ նյութեր, կատարել է տաս պլանային այցելություններ ՀՀ-ում գործող ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներ և լուծվել  են առկա որոշ խնդիրներ: 

www.counterpart.am

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) 2006 թվականից համագործակցում է ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հետ: ՀՀԿ-ի նախագահ` Ավետիք Իշխանյանը և ՀՀԿ-ի Խորհրդի անդամ/Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ` Կրասսիմիր Կանևը, որպես փորձագետներ խմբի անդամների, ինչպես նաև, հետագայում նոր անդամների համար անցկացրել են ազատազրկման վայրերում մոնիթորինգի իրականացման դասընթացներ: Կատարվել են նաև այցելություններ` ՁՊՎ-ներ ուսումնական մոնիթորինգի անցկացման նպատակով:   

Համագործակցության ողջ ժամանակահատվածում, ՀՀԿ-ն Ոստիկանության դիտորդական խմբին է տրամադրել մարդու իրավունքներին, ազատազրկված անձանց իրավունքներին վերաբերող միջազգային նորմերի, կոնվենցիաների, համաձայնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ գրականություն:

ՀՀԿ-ն` միշտ ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության խմբի կողմից  կազմակերպած միջոցառումներին և նաև հրավիրել ՀՀ ոստիկանության խմբին ՀՀԿ –ի միջոցառումներին:

 www.armhels.com

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը

 Դիտորդական խմբի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համագործակցությունը սկսվել է 2007 թվականից: Դիտորդական խմբի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համագործակցության արդյունքում ՀՀ Լոռու մարզի առկա այն բոլոր իրավախախտումները, որը դիտորդական խմբի լիազորություններից դուրս է տրամադրվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, նույնը կատարվում է հակառակ մեխանիզմով:

  www.hcav.am

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Դիտորդական խմբի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համագործակցությունը սկսվել է 2006 թվականից: Դիտորդական խմբի ստեղծման օրվանից, 2006 թվականից Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչը անդամագրվել է դիտորդական խմբի կազմում և կարելի է ասել, որ համագործակցությունը եղել է շատ արդյունավետ:

www.hra.am

Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
598301
589833