HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ՄԵՐ ՄԱՍԻՆ Պատմություն

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի պատմությունը

     2002  թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից  հաստատվեց Հայաստանի Հանրապետության  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին օրենքը:                                                                                             
    Այպիսով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածը հատկացվեց  հասարակական վերահսկողությանը, որտեղ ասվում է.«Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի  գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում  է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով: Ձերբակալվածներին  պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:  Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի են»:
    Հայաստանի  Հանրապետության ոստիկանապետը` ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածով, 2005 թվականի հունվարի 14-ին  1-Ն հրամանով հաստատեց  ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական  դիտորդական  խմբի ներքին կանոնակարգը:
   Մեկ տարի ուշացումով, ըստ նեքին կանոնակարգի , Հայաստանի  Հանրապետության ոստիկանապետի կողմից  2006 թվականի մարտի 10-ին ձևավորվեց դիտորդական խումբը իր տասնմեկ անդամներով: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է խմբի անդամների երկու երրորդի համաձայնությամբ, որից հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը:

   Խմբի անդամը ընդգրկվում է  խմբի կազմում երեք տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) հասարակական դիտորդների խումբը (այսուհետև՝ խումբ) ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

   Մինչ 2007 թվականի մարտ ամիսը դիտորդական խումբը ղեկավարեց  դիտորդական խմբի նախկին անդամ Արսեն Ֆիդանյանը: Մինչ 2008 թվականի մարտ ամիսը դիտորդական խումբը ղեկավարեց  դիտորդական խմբի նախկին անդամ Միքայել Բաղդասարյանը: 2008 թվականի մարտ ամսից  մինչ այսօր դիտորդական խումբը ղեկավարում է Սուրեն Իսկանդարյանը:
    Ներկայումս Դիտորդական խումբը ունի ինը անդամ:
   Դիտորդական խումբը իր գործունեության  վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացրել 2006 թվականին,  2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին, 2011 թվականին և 2012 թվականին: Ընթացիկ հաշվետվություն ներկայացվել  է  2009, 2010,2011 և 2012 թվականների ընթացքում:

    
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
616784
608249