HomeBack MailMap
 
English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՈՐԾՈՂ ՁՊՎ-ՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ԳՏՆԵԼ
ԹԵԺ ԳԻԾ` 077 85-99-66
ՄԵՐ ՄԱՍԻՆ Էթիկայի կանոններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ

 


Ժողովի արձանագրություն թիվ 06/31
12.06.2009թ.

 


Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված

անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական

դիտորդների խմբի գործունեության նոր էթիկայի կանոնների հաստատում.

 


Առաջնորդվելով ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005թ. թիվ 1-Ն հրամանով հաստատված, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգի 20-րդ կետով, դիտորդական խմբի անդամները մշակել և հաստատում են խմբի գործուներության նոր էթիկայի կանոնները.

 

 

ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության

1. Հասարակական վերահսկողության հիմնական նպատակներն են`

1.1. ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակակն վերահսկողություն, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը  ՁՊՎ-ների հիմնախնդիրների մասին իրազեկելը:

1.2. ՁՊՎ-ներում մարդու իրավունքների խախտման դեպքերի նախականխումը և բացահայտումը:

1.3. ՁՊՎ-ներում իրավիճակի վերլուծության հիման վրա եզրակացությունների և առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության ոստիկա-նությանը և հասարակությանը:

1.4. ՁՊՎ-ների գործուներությունը կանոնակարգող օրենսդրության և այլ իրավական ակտերի ուսումնասիրումը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր նախապատրաստելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

1.5. Վերը նշված նպատակների իրագործման համար դիտարկումների կազմակերպումն ու անց կացումը պետք է հիմնվի Դիտորդական խմբի կողմից ընդունված համընդհանուր սկզբունքների վրա, որոնց պահպանումը պարտադիր է Դիտորդական խմբի բոլոր անդամների համար:

12.06.2009            ավելին >>  
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ
www.google.com/analytics
598294
589826